կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-08 22:40
Աշխարհ

Թբիլիսիի կենտրոնում կիրակի ակցիա կանցկացվի՝ ի պաշտպանություն Սահակաշվիլիի

Թբիլիսիի կենտրոնում կիրակի ակցիա կանցկացվի՝ ի պաշտպանություն Սահակաշվիլիի

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին ազատ արձակելու պահանջով հոկտեմբերի 10-ին, տեղական ժամանակով 17:00-ին հանրահավաք տեղի կունենա Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում, հայտարարել է ընդդիմադիր «Օրենք եւ արդարություն» կուսակցության ղեկավար, պատգամավոր Տակո Չարկվիանին:

Ակցիան անցկացնելու է Չարկվիանիի՝ ավելի վաղ հիմնած «Ժողովրդական շարժումը», որը ստորագրահավաք է անցկացնում Վրաստանի նախկին նախագահին ազատ արձակելու համար:

Ըստ Չարկվիանիի՝ ակցիան նախազգուշական բնույթ կկրի իշխանությունների համար: Բացի նախկին նախագահի ազատ արձակումը՝ ցուցարարները պահանջելու են արտահերթ ընտրությունների նշանակում:

«Հայտարարում եմ մեծ, բազմահազարանոց ակցիա: Սա խոստացված ակցիա է, որի մասին այսքան ժամանակ խոսում ենք: «Ժողովրդական շարժումը» հայտարարում է նախազգուշական ակցիա ընտրությունների հնարավոր կեղծման դեմ եւ Միխայիլ Սահակաշվիլիին ազատ արձակման համար արտահերթ ընտրություններից առաջ», - լրագրողներին ասել է Չարկվիանին:

Նրա խոսքով՝ ակցիա տեղի կունենա նաեւ հոկտեմբերի 14-ին: Ինչպես պարզաբանել է Չարկվիանին, եթե այլ ընդդիմադիր կուսակցություններ չմիանան հանրահավաքին, այս փաստը նրանց ոչ մի կերպ չի խանգարի: