| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Վրաստանի «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Գրիգոլ Վաշաձեի կոչին ի պատասխան Թբիլիսիի Ռուստավելի պողոտայում՝ խորհրդարանի շենքի մոտ այսօր՝ ժամը 19:00-ին վերսկսվել են բողոքի ցույցերը: Ցուցարարների թիվը ժամ առ ժամ ավելանում է: ԶԼՄ-երի տեղեկացմամբ թվում մեծ ներկայություն են կազմում ուսանողները, մասնակցում են նաև երեխաների հետ մասնակցող ծնողներ:
Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ խորհրդարանի առաջ հավաքված ցուցարարները պատրաստվում էին մոլոտովյան կոկտեյլներ կիրառել: Վրաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ 240 մարդ է վիրավորում ստացել նախօրեին՝ ոստիկանության ու ցուցարարների միջև բախումների հետևանքով: Տուժածների թվում 80 ոստիկան կա: Նշվում է նաև, որ 102 մարդ դեռևս հիվանդանոցում է գտնվում, որոնցից մեկը մահացել է:
Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունները («Միասնական ազգային շարժում», «Վրաստանի Հանրապետական կուսակցություն», «Հանուն նոր Վրաստանի» և «Ժողովրդա-դեմոկրատական») իշխանություններին ուղղված երեք հիմնական պահանջ են ներկայացրել. ՆԳ նախարար Գեորգի Գախարիայի հրաժարականը, ձերբակալված քաղաքացիների ազատ արձակումը և Վրաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու համար կառավարության հետ բանակցություններ: