Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտնվել են սկանդալի կենտրոնում. անմիջապես երկու ընդդիմադիր հեռուստաալիքներ` «Մտավարի արխի»-ն և «Ֆորմուլա»-ն, հայտնել են, որ քաղաքական ճգնաժամի ֆոնին, որը հետևանք է խորհրդարանում ընտրական օրենսդրության տապալման, «Վրացական երազանք» իշխող կուսակցության ղեկավարները հանգստի են մեկնել Իտալիա: Ըստ տեղեկությունների` Իտալիայի ամենահայտի հանգստավայրերից մեկը` Կոմո լիճ, նրանց հրավիրել է իշխող կուսակցության ֆինանսական դոնոր, գործարար Գեորգի Բարվենաշվիլին` իր ծննդյան օրը նշելու. ըստ Yerkir.am-ի` տեղեկացնում է apsny.ge-ն:
Ի դեպ, նոյեմբերի 20-ին Իտալիա մեկնող ինքնաթիռի ուղևորներից մեկը հայտնել է, որ, բացի վերը նշված քաղաքական գործիչներից, ինքնաթիռում են եղել նաև խորհրդարանական մեծամասնության բազմաթիվ անդամներ` ավելի քան 50 մարդ:
Նոյեմբերի 22-ի առավոտյան Թալակվաձեն խորհրդարանի իր աշխատասենյակից ֆեյսբուքյան ուղիղ եթերում հեռուստաալիքների տեղեկությունները որակել է «քաղաքականացված և կողմնապահ», միաժամանակ մանրամասներ չի ներկայացրել և չի ասել` եղե՞լ է, արդյոք, Իտալիայում:
Դրանից անմիջապես հետո տեղեկությունը հաղորդած հեռուստաալիքներից մեկի` «Մտավարի արխի»-ի լրատվության բաժնի ղեկավար Նոդար Մելաձեն Վրաստանի խորհրդարանի նախագահին մեղադրել է ժողովրդին ստելու մեջ` հայտարարելով, որ նա, իմանալով սկանդալի մասին, փոխել է տոմսն ու անմիջապես վերադարձել Վրաստան:
Ի դեպ, Թբիլիսիի քաղաքապետարանից էլ լրագրողների հարցմանը պատասխանել են, թե Կալաձեն Իտալիայում է աշխատանքային այցով: