|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Միխեիլ Սահակաշվիլիի «Միասնական ազգային շարժում» կուսակցության մի քանի տասնյակ անդամներ այսօր փակել են Թբիլիսիի քաղաքապետարանի մուտքը և փորձել շենք ներխուժե` պահանջելով հանդիպում քաղաքապետ Դավիթ Նարմանիայի հետ. հայտնում է РИА Новости-ն:
Շենքի պաշտպանությունն ուժեղացվել է: Ակցիայի մասնակիցները քաղաքապետարանին մեղադրում են կոռուպցիայի մեջ. պետական միջոցներից 1 մլն լարի` մոտ 300 հազար դոլար է տրվել «Ռուսթավի 2» ընդդիմադիր հեռուստաալիքի գործը քննող դատավորի ընտանիքին: Նրանք պահանջում են քաղաքապետի հրաժարականը:
Ներկա պահին ցույցը շարունակվում է, սակայն կուսակցականներն այլևս չեն փորձում ներխուժել քաղաքապետարան: