|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թբիլիսիի կենտրոնում՝ Քութաթելաձե և Լաղիձե փողոցների անկյունում պայթյուն է որոտացել, որի հետևանքով երեք մարդ վնասվածքներ է ստացել։ Այս մասին հայտնում է «Sputnik-Georgia»-ն։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնում էին մեկ տուժածի մասին։
Նշվում է, որ բոլոր տուժածները տեղափոխվել են Թբիլիսիի կլինիկաներ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունը տեղի է ունեցել շաբաթ առավոտյան այն բանից հետո, երբ մի երիտասարդ նռնակ է նետել մյուսի վրա։
Հարուցվել է քրեական գործ «երկու և ավելի անձանց ծանրացուցիչ հանգամանքներում սպանության փորձ» և «պայթուցիկ նյութեր ապօրինի կրելը, պահելը և ձեռք բերելը» հոդվածներով։ Չճշտված տեղեկություններով՝ կասկածյալը բերման է ենթարկվել։