Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեքշաբթի Վրաստանի խորհրդարանում նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության խմբակցությունը հանդես է եկել մայրաքաղաքի Մոսկովյան փողոցը Կիևյան անվանելու առաջարկով:
Կուսակցության խոսնակ Աննա Գոգոլաձեն «ամոթալի» է անվանել Թբիլիսիում Մոսկովյան պողոտայի առկայությունը։
«Դա պարադոքս է. մենք ունենք պողոտա, որը կրում է օկուպացիոն երկրի մայրաքաղաքի անունը»,- ասել է նա։
Գոգոլաձեի խոսքով՝ պողոտան պետք է վերանվանվի Վրաստանին բարեկամ Կիևի պատվին։
Իշխող «Վրացական երազանք»-ից Թբիլիսիի խորհրդարանի փոխնախագահ Զուրաբ Աբաշիձեն նշել է, որ այս հարցը պետք է անցնի անհրաժեշտ ընթացակարգով, և հիշեցրել է, որ Թբիլիսիում կա Կիևյան փողոց։
Նա ասել է, որ 2008 թվականին Վրաստանում իշխում էր Սահակաշվիլիի կուսակցությունը, սակայն այն ժամանակ «ազգայինները», չգիտես՝ ինչու, չբարձրացրին Մոսկովյան պողոտան անվանափոխելու հարցը։
Վրաստանի իշխանություններն աջակցել են Ուկրաինային՝ կապված Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների անկախության ճանաչման հետ։ Թբիլիսիի նախագահական նստավայրում երեքշաբթի Վրաստանի դրոշի կողքին կախել են Ուկրաինայի դրոշը։