|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը տեղեկացնում է, որ 2025 թ. հուլիսի 13-ին՝ ժամը 12:30-ին, Գլենդելում, Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության շենքի մոտ (346 N Central Ave, Glendale, CA 91203), տեղի է ունենալու «Ազգային ճակատ» շարժման նախաձեռնած հանրահավաքը։
«Հանրահավաքը նպատակ ունի արտահայտելու անհամաձայնություն Հայաստանի իշխանությունների կողմից Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորականների և ազգային մտածողություն ունեցող հասարակական գործիչների նկատմամբ իրականացվող ճնշումների դեմ։
Մասնակիցները կպաշտպանեն եկեղեցու ինքնիշխանությունն ու կրոնական ազատութունը և ձայն բարձրացնեն ազգային ու հոգևոր արժեքները թուլացնող քաղաքականության դեմ։Կոչ ենք անում Լոս Անջելեսում և հարակից շրջաններում բնակվող մեր հայրենակիցներին միանալ հանրահավաքին և իրենց ներկայությամբ վկայել դիրքորոշումն՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու»,-նշվում է հայտարարության մեջ։