Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հնդկաստանի եւ Չինաստանի ռազմական պարեկությունների միջև բախում է տեղի ունեցել Թավանգ հատվածում (հյուսիսային Արունաչալ Պրադեշ նահանգ)՝ երկու երկրների սահմանին: The Indian Express թերթը, վկայակոչելով ռազմական աղբյուրներ, գրում է, որ միջադեպը տեղի է ունեցել 10 օր առաջ:
«Հնդիկ սահմանապահների ֆիզիկական շփումը չինացի զինվորների հետ տեղի է ունեցել 10 օր առաջ՝ այն բանից հետո, երբ Չինաստանի Ժողովրդական-ազատագրական բանակի ավելի քան 100 զինվորներ Թավանգ հատվածում ներխուժել են այն տարածքը, որը Հնդկաստանն իրենն է համարում»,- մեջբերում է թերթին ՏԱՍՍ -ը:
Բախումը տևել է մի քանի ժամ: Միջադեպը հարթվել է, և զինծառայողները բաժանվել են հնդկական և չինական ստորաբաժանումների հրամանատարների միջև բանակցություններից հետո` սահմանված արձանագրությունների և մեխանիզմների համաձայն: Երկու կողմերի սահմանապահներից ոչ մեկը չի տուժել:
«Նրանց առճակատումը տեղի ունեցավ այն պատճառով, որ հնդիկ և չինացի զինվորները հսկում էին տարածքը իրենց պատկերացումներին համապատասխան, թե որտեղ է գտնվում երկու երկրների միջև չսահմանված սահմանը: Սա հանգեցնում է շփման և առճակատման Հնդկաստանի և Չինաստանի զինվորականների միջև»,- նշել են աղբյուրները:
Թավանգում միջադեպը տեղի է ունեցել Հնդկաստանի և Չինաստանի միջև Արևելյան Լադախում իրավիճակը կարգավորելու բանակցությունների 13-րդ փուլի ֆոնին: