Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին և Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը հեռախոսազրույցի ընթացքում համաձայնության են եկել սահմանային բարդ իրավիճակը արդարացի ձևով կարգավորելու հարցում: Սահմանային բարդ իրավիճակը վերջին օրերին բավական սրվել է: ՌԻԱ «Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին ասված է Չինաստանի ԱԳՆ-ի հայտարարությունում:
«Կողմերը համաձայնվել են արդարացի ձևով կարգավորել սահմանային բարդ իրավիճակը, որն ի հայտ եկավ Գալվանի հովտային հատվածում բախումների հետևանքով»,- ասված է գերատեսչության հաղորդագրությունում: Նշվում է, որ կողմերը համաձայնության են եկել պահպանել օրերս ձեռք բերված պայմանավորվածությունները:
Հնդկաստանի և Չինաստանի միջև լարվածությունը սկսվել է հունիսի 15-ին Գալվանի հովտային հատվածում: Չինաստանի զինվորականների տվյալներով, Հնդկաստանի զինվորականները սահմանին խախտել են պարտավորությունները և կրկին անօրինական հատել են փաստացի վերահսկողության գիծը: Միտումնավոր հասցրել են սադրիչ հարված, ինչն էլ հանգեցրել է բախումների: Եղել են վիրավորներ և սպանվածներ: Հնդկաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ բախումը տեղի է ունեցել չինական կողմի՝ Գալվանի հովտում փաստացի վերահսկողության գիծը միակողմանի փոխելու արդյունքում:
Չինաստանի և Հնդկաստանի միջև առկա է հնուց եկող տարածքային վեճ՝ կապված Քաշմիրի հյուսիսում լեռնային տարածքների պատկանելության հետ: Դրանից բացի, կա խնդիր 60 հազար կմ² տարածքի հետ կապված, որը գտնվում է Արունաչալ Պրադեշ նահանգում: