Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը մասնակցել է իր՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից Բայրամի առիթով կազմակերպված ճաշկերույթին, որի ընթացքում նաև ելույթ է ունեցել:
Ըստ Demokrathaber-ի՝ Յըլդըրըմն անդրադարձել է Թուրքիայի արտաքին քաղաքականությանը՝ նշելով, որ Թուրքիան պետք է ուժեղ լինի: Նրա համոզմամբ՝ եթե Թուրքիան ուժեղ լինի, ուժեղ կլինեն նաև Անատոլիան, Մերձավոր Արեւելքը, Բալկանները, Կովկասն ու Կենտրոնական Ասիան:
«Մեկ առ մեկ լուծում ենք բոլոր խնդիրներն այն երկրների հետ, որոնց հետ տարաձայնություններ ունենք: Վերջ տվեցինք ՌԴ-ի հետ` մեր ունեցած ճգնաժամին՝ անցնելով կարգավորման գործընթացին»,- հայտարարել է Յըլդըրըմը՝ անդրադառնալով նաև Իսրայելի հետ հարաբերությունների բարելավմանը:
Թուրքիայի վարչապետի խոսքով՝ ոչ ոք չի կարող Թուրքիայի կառավարության հետ ձեռնամարտի բռնվել: «Ոմանք չեն ցանկանում, որ Թուրքիան ոտքի կանգնի: Որոշեցինք օդանավակայան կառուցել, գեզիականները հրապարակ դուրս եկան, ինչ է՝ օդանավակայան չեն ուզում, ճանապարհներ չեն ուզում, կամուրջներ չեն ուզում: Իսկ ի՞նչ եք դուք ուզում: Բոլորն էլ գիտեն` նրանք ինչ են ուզում: Ուզում են, որ Թուրքիան ոտքի չկանգնի: Այդքան հեշտ չէ, Թուրքիային ոչ մի կերպ չեն կարող կանգնեցնել»,- ասել է Յըլդըրըմը՝ հերթական անգամ թիրախավորելով Գեզի այգու համար պայքարողներին: