| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
Ապրիլի 24-ին Արամ Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված դպրոցում տեղի ունեցավ Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի ծննդյան 139-ամյակին նվիրված տոնական միջոցառում:
Միջոցառման շրջանակներում վարժարանի սաները բեմականացման միջոցով ներկայացրեցին Արամ Մանուկյանի կյանքի ու գործունեության նշանակալի դրվագները, հանդես եկան ազգագրական երգերով ու պարերով:
«Հիրավի բազում են եղել մարդիկ, որոնց աշխատանքը, գործը մեծ դեր է կատարել Հայաստանի Հանրապետության կազմավորման գործում, ազգային ազատագրական պայքարում, բայց նրանց մեջ առանձնաատուկ դեր է կատարել Արամ Մանուկյանը: Նա իր կյանքն անմնացորդ նվիրել է ազգային պետականության ձևավորմանը, Վանի և Սարդարապատի հերոսամարտին և ազգային ազատագրական պայքարին: Յուրաքանչյուրս պետք է պահենք Արամ Մանուկյանի միտքն ու գաղափարը, դաստիարակենք սերունդներին Արամի ոգով: Հարկ է հիշել նրա կնոջ՝ Եկատերինայի խոսքերը, որ մահվան մահճում ասել է իր աղջկան՝ Սեդա Մանուկյանին. «Ես չտեսա, բայց դու կտեսնես այն օրը, երբ մարդիկ կհիշեն ու կհարգեն քո հորը: Ես վտահ եմ, որ հայ ժողովուրդը երբեք չի մոռանա Արամ Մանուկյանին»»,- նշեց դպրոցի տնօրեն Արմեն Թովմասյանը:
Միջոցառման շրջանակներում դպրոցի սաները՝ 6-9-րդ դասարանցիները, ցուցադրեցին ձեռնամարտի հնարքներ և հանդես եկան դեֆիլեով: Միջոցառումը ավարտվեց հանդիսավոր երթով՝ շարանցմամբ:
Մանրամասն՝ տեսանյութում.
Արամ Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված դպրոց