Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հնդկաստանի և Չինաստանի միջև սահմանային հակամարտության կարգավորման բանակցությունները ձախողվել են. հայտնում է Reuters-ը:
Հնդկաստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ կիրակի՝ հոկտեմբերի 10-ին, հանդիպում է տեղի ունեցել երկու երկրների ներկայացուցիչների միջև, սակայն «բանակցություններում առաջընթաց չի գրանցվել»: Գերատեսչությունը Չինաստանին մեղադրել է ստատուս քվոն փոխելո՝ւ միակողմանի փորձերի մեջ:
«Հնդկաստանը շարունակում էր պնդել անհիմն և անիրատեսական պահանջները»,- իր հերթին ասել է չինական բանակի արևմտյան հրամանատարության ներկայացուցիչ Լոնգ Շաոհուան:
Հիշեցնենք, որ անցյալ տարվանից երկու կողմերի հազարավոր զինվորներ բախվել են Լադակխի շրջանում, որը երկու միջուկային տերությունների վեճերի առարկա է: Բախումների ընթացքում զոհվել է հնդկական բանակի մոտ 20 զինվոր: Ըստ տարբեր աղբյուրների՝ Չինաստանը նույնպես կորուստներ է կրել:
Նշենք, որ 1962 թվականին երկու երկրների միջև պատերազմ սկսվեց վիճելի տարածքների համար, որում Հնդկաստանը պարտվեց, և Չինաստանը գրավեց ռազմավարական նշանակություն ունեցող Ակսաչին շրջանը՝ կապելով երկու շրջանները՝ Սինցզյանգը և Տիբեթը: Հնդկաստանում այս տարածքները դեռ համարվում են իրենց Լադակխի շրջանի մաս: Պատերազմից հետո ձևավորված սահմանները չեն սահմանազատվել, և վիճելի տարածքների խնդիրը դեռ լուծված չէ: