կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-25 14:34
Աշխարհ

Հնդկաստանի և Չինաստանի զինված ուժերի միջև նոր բախումներ են տեղի ունեցել

Հնդկաստանի և Չինաստանի զինված ուժերի միջև նոր բախումներ են տեղի ունեցել

Հնդկաստանի Սիմկիմ նահանգի Նակու-Լա լեռնանցքի տարածքում բախումներ են տեղի ունեցել Հնդկաստանի և Չինաստանի սահմանային ուժերի զինծառայողների միջև. հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Latesly տեղեկատվական պորտալը:

Ըստ պորտալի աղբյուրների՝ Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակի զինվորականները փորձել են ներխուժել Հնդկաստանի տարածք, հնդիկ զինվորականները կանգնեցրել են նրանց: Բախումների արդյունքում վիրավորվել են 20 չինացի և 4 հնդիկ զինվորներ: Նշվում է, որ այս տարածքում իրավիճակը վերահսկվում է: Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում:

Տեղեկատվությունը հայտնվել է Հնդկաստանի և Չինաստանի ցամաքային զորքերի հրամանատարության ներկայացուցիչների բանակցություններից անմիջապես հետո, որոնց ընթացքում նրանք քննարկել են իրավիճակը սահմանամերձ շրջաններում և զորքերի անջատման խնդիրները: Ըստ Times of India թերթի՝ հանդիպմանը մասնակցել են հնդկական 14-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մենոնը և Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակի Հարավային Սինցզյան ռազմական շրջանի հրամանատար, գեներալ Լյու Լինգը: Հանդիպումը տևել է 15 ժամ:

Իրավիճակը Լադակխում սրվել է անցյալ տարվա մայիսի սկզբին շուրջ 250 չինացի և հնդիկ զինվորների մասնակցությամբ բախումներից հետո: Երկու կողմից ավելի քան 100 մարդ էր վիրավորվել: Հունիսի 15-ի լույս 16-ի գիշերը Լադակխի դաշնակից տարածքում գտնվող Գալվան գետի տարածքում նոր բախումներ էին տեղի ունեցել հնդիկ և չինացի զինվորականների միջև: Հնդկական բանակի աղբյուրների համաձայն՝ հրազեն չէր կիրառվել: Առնվազն 20 հնդիկ զինվոր էր զոհվել, 76-ը՝ վիրավորվել: