Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Միացյալ Նահանգները կոչ է անում Թուրքիային` հրաժարվել Ռուսաստանից զենք և ռազմական տեխնիկա ձեռք բերելու ծրագրերից՝ նախազգուշացնելով, որ դա անհետևանք չի մնա Անկարայի համար։ Այս մասին ուրբաթ օրվա ճեպազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Վենդի Շերմանը՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հայտարարությունները Մոսկվայից զենքի և ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակներ գնելու հնարավորության մասին:
«Սա պահպանվող հարց է: Մենք կոչ ենք անում Թուրքիային` բոլոր մակարդակներում և բոլոր հնարավորություններով չպահել Ս-400 համակարգը և ձեռնպահ մնալ ռուսական լրացուցիչ ռազմական տեխնիկայի ձեռք բերումից: Մենք դա հստակ ենք ասում Թուրքիային, ինչպես նաև այն, թե ինչ հետևանքներ կունենա այն, եթե նա սկսի շարժվել այս ուղղությամբ»,- ասել է ԱՄՆ ԱԳՆ ղեկավարի առաջին տեղակալը:
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը, ինչպես և նախկինում, պնդում է, որ «նման համակարգերը համատեղելի չեն ՆԱՏՕ-ի համակարգերի հետ», որի անդամ է Թուրքիան:
Միաժամանակ, Շերմանը մի քանի անգամ ընդգծել է, որ Վաշինգտոնը բարձր է գնահատում հարաբերությունները Անկարայի հետ, նրա դերը Հյուսիսատլանտյան դաշինքում: «Թուրքիան երբեմն մարտահրավեր է իրենից ներկայացնում: Ես վստահ եմ, որ նրանք երբեմն կարծում են, որ ԱՄՆ-ը մարտահրավեր է իրենց համար: Այնուամենայնիվ, նրանք ՆԱՏՕ-ի արժեքավոր դաշնակիցն են: Բացի դրանից` նրանք միլիոնավոր փախստականներ են ընդունել Սիրիայից, նրանք կառուցել են հզոր տնտեսություն»,- ասել է պետքարտուղարի տեղակալը:
Նա նաև ողջունել է Թուրքիայի դերը Քաբուլի միջազգային օդանավակայանի անվտանգության ապահովման գործում Աֆղանստանից զանգվածային տարհանման ժամանակ՝ հարավասիական երկրի՝ «Թալիբան»-ի վերահսկողության տակ անցնելուց հետո: