|
Փոխարժեքներ
29 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը պարզաբանել է լրատվամիջոցներում տարածված այն տեղեկատվությունը, թե կառավարությունը ցանկանում է գնել ավտոմեքենայի չորս անիվ, որոնցից յուրաքանչյուրն արժե 960 դոլար. նշվում էր, որ անիվներն ամենայն հավանականությամբ նախատեսված են հենց վարչապետի մեքենայի համար:
«Քանի որ անվադողերի թեման շարունակում է շահարկվել` ցանկանում եմ պարզաբանել, որ վարչապետի ծառայողական ավտոմեքենայի անվտանգ շահագործման անհրաժեշտությունից ելնելով, ՀՀ կառավարության աշխատակազմի 2016 թվականի գնումների պլանով անվադողերի ձեռքբերումը նախատեսված է եղել, քանի որ յուրաքանչյուր ավտոմեքենայի համար ժամանակ առ ժամանակ առաջանում է անվադողերը փոխելու անհրաժեշտություն: Կապված վերջին իրադարձությունների հետ` ՀՀ կառավարության աշխատակազմը, չնայած նրան, որ մրցույթը հայտարարվել էր, արդեն տևական ժամանակ է (լրատվամիջոցի հրապարակումից շատ ավելի վաղ) ինչ հրաժարվել է նոր անվադողեր ձեռք բերելու մտադրությունից»,- գրում է Գոհար Պողոսյանը: