|
Փոխարժեքներ
31 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.16 |
| EUR | ⚊ | € 432.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.6283 |
| GBP | ⚊ | £ 497.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.82 |
Իսրայելի պաշտպանության նախարարության գլխավոր տնօրեն, պահեստի բրիգադի գեներալ Ամիր Բարամը հրամայել է լիովին դադարեցնել Ֆրանսիայից զենքի գնումները, հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները։
Որոշումն ընդունել է նախարարությունը՝ Իսրայելի նկատմամբ թշնամաբար տրամադրված պետությունների հետ պայմանագրերը կրճատելու ավելի լայն ջանքերի շրջանակում։ Ֆրանսիայից գնումներ կատարելու փոխարեն, նախարարությունը կանցնի ներքին արտադրության և սարքավորումներ կգնի բարեկամ համարվող պետություններից։
Այդ քայլը հաջորդում է պատերազմի սկզբից ի վեր Ֆրանսիայի ձեռնարկած մի շարք գործողություններին, որոնք Երուսաղեմն ընկալել է որպես թշնամական։ Փարիզն Իսրայելի ներկայացուցիչներին արգելել է մասնակցել իր տարածքում անցկացվող պաշտպանական ցուցահանդեսներին և համաժողովներին, ինչպես նաև աջակցել է Իսրայելի դեմ զենքի էմբարգո սահմանելու կոչերին։
Գնումների դադարեցումը պաշտպանության նախարարի և նախարարության ղեկավարի ներքին պաշտպանական արտադրության բազան ընդլայնելու ավելի լայն ջանքերի մի մասն է։
Իսրայելի սպառազինության գրեթե ամբողջ ներմուծումը գալիս է երկու երկրներից՝ ԱՄՆ-ից և Գերմանիայից, մինչդեռ մյուս երկրները կազմում են ներմուծման մոտ 1%-ը։ Խոսքը ֆրանսիական մատակարարումների մասին չէ։ Հնարավոր է, որ դրանք կրկնակի նշանակության ապրանքներ լինեն։