Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«ՀՀ ֆինանսական համակարգին մոտ կանգնած մեր աղբյուրները պնդում են, որ ՀՀ կառավարությունը կարող է հրաժարվել Եվրոբոնդերի միջոցով արտաքին պարտք ներգրավելու մտադրությունից: Այդ պարտքը կարող է չափազանց թանկ լինել: Նախանցած շաբաթ ՀՀ կառավարությունը որոշեց՝ սկսել Եվրոբոնդերի վաճառքի միջոցով արտաքին աղբյուրներից փող ներգրավելու գործընթացը: Այդ նպատակով կառավարությունն ընտրեց այն ընկերությունները, որոնք կկազմակերպեն այդ գործընթացը: Սակայն այդ օրերին աշխարհահռչակ վարկանիշային կազմակերուությունները նվազեցրեցին Հայաստանի վարկանիշը, ինչը ուղղակիորեն ենթադրում է, որ Եվրոբոնդերի միջոցով ներգրավվելիք պարտքի տոկոսադրույքը կտրուկ կբարձրանա:
Եվրոբոնդերի միջոցով Հայաստանը 2013 թվականին արդեն ներգրավել է 700 միլիոն դոլար 6.25 տոկոս տարեկան տոկոսադրույքով, որի դիմաց 2020 թվականին պետք է վերադարձնենք շուրջ մեկ միլիարդ դոլար: Դա արդեն իսկ բավականին ծանր պարտք է:
Այս անգամ չի բացառվում տոկոսադրույքը հասնի տարեկան մինչև 9 տոկոսի: Դա կլինի Հայաստանի երբևէ ներգրաված ամենաթանկ ու ամենածանր վարկերից մեկը: Մյուս կողմից մեր աղբյուրները չեն բացառում, որ նույնիսկ այս պայմաններով ՀՀ կառավարությունը կարող է գնալ նման պարտք վերցնելու, քանի որ արտաքին պարտքի այլ աղբյուրները Հայաստանի համար կարող են իսպառ «ցամաքել»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։