Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Անցած հինգ օրերի ընթացքում Տավուշի մարզի ուղղությամբ ադրբեջանական զորքերի կողմից շարունակվող սադրիչ գործողությունները և շրջանի խաղաղ բնակավայրերի ռմբակոծումը գալիս են ևս մեկ անգամ ապացուցելու, որ Ադրբեջանի բռնապետական ռեժիմը Արցախյան հակամարտությունը զենքի ուժով լուծելու իր խիստ դատապարտելի մտադրությունից չի հրաժարվում և շարունակում է մնալ հարցի խաղաղ լուծման գլխավոր խոչընդոտ:
Դատապարտելի ենք գտնում նաև Թուրքիայի բացահայտ կողմնակալ կեցվածքը ներկա իրավիճակի առնչությամբ, որ միայն կարող է նպաստել տարածաշրջանի էլ ավելի ապակայունացմանը:
Վերջին իրադարձությունները եկան վերահաստատելու այն փաստը, որ հայոց քաջարի ու մարտունակ բանակը պատրաստ է ոչ միայն պաշտպանել հայրենի սահմանները, այլ հարկ եղած դեպքում ճշգրիտ գործողություններով բարելավել իր մարտական դիրքերը: Հույս ունենք, որ ռազմական գերակայության պատրանքներով լի հակառակորդը, որ տարիներ շարունակ Հայաստանի և Արցախի նկատմամբ ռազմատենչ կոչերով ու պատերազմի սպառնալիքով էր հանդես գալիս, վերջին զարգացումների լուսի տակ ճիշտ հետևություններ կանի և կվերադառնա բանակցային սեղան:
Այս օրերին, ավելի քան երբեք, կարևորում ենք համախմբուածության և միասնականության անհրաժեշտությունը, դիմագրավելու համար ոչ միայն երևացող, այլ աներևույթ թշնամուն, որը տակավին շարունակում է մեծագոuյն վտանգ ներկայացնել հայրենիքի բարօրությանը ու ապագային:
Առ այդ, կրկին կոչ ենք ուղղում մեր հայաստանաբնակ և արցախաբնակ հայրենակիցներին՝ հետևել «Կորոնա» համաճարակի դեմ կանխարգելիչ կանոններին, հանուն «Հզոր սահման, հզոր թիկունք» սկզբունքի:
Կեցցե’ հայոց բանակը:
Բյու’ր հարգանք զոհված մարտիկների հիշատակին:
ՍԴ Հնչակյան Կուսակցության Կեդրոնական Վարչություն
Հուլիս 17. 2020