Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարեց քաղաքապետարանի`«Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի ավտոբուսներում տեսախցիկներ տեղադրելուց հրաժարվելու մասին: Նա, մասնավորապես, գրել է.
«Կայքերից մեկում տեղեկատվություն է տարածվել, թե իբր քաղաքապետարանը հրաժարվել է «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի ավտոբուսներում տեսախցիկներ տեղադրելու մտադրությունից։
Հայտնում եմ, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Ծառայության որակը բարելավելու՝ ուղեւորների անվտանգության, ուղեւորահոսքերի կառավարման նպատակով քաղաքապետարանին պատկանող ընկերության ավտոբուսներից երկուսում տեղադրվել են տեսախցիկներ։ Ըստ արդյունքների, այդ պրակտիկան կկիրառվի նաեւ «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի մնացած շարժակազմերում»:
Հիշեցնենք, որ Նոր Նորք վարչական շրջանի Թևոսյան փողոցում գտնվող Երևանի «Ավտոբուս» ՓԲԸ 250-ից ավելի վարորդներ, ի նշան բողոքի, վաղ առավոտից հրաժարվում են դուրս գալ երթուղի: