|
Փոխարժեքներ
03 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.47 |
| RUB | ⚊ | ₽ 4.7293 |
| GBP | ⚊ | £ 502.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հինգշաբթի Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ հեռախոսազրույցում Անկարային կոչ է արել հրաժարվել ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերից: Այս մասին ասվում է բանակցություններին հաջորդած գրավոր հայտարարության մեջ, որը ամերիկացի նախարարը տեղադրել է Twitter-ում:
«Օսթինն ու Աքարը քննարկել են ՆԱՏՕ-ի արևելյան և հարավային կողմերի անկայուն իրավիճակը, ներառյալ՝ մարտահրավերները, որոնք առաջացել են Ռուսաստանի պատճառով,- ասվում է փաստաթղթում:- Նախարար Օսթինը նշել է ռազմական կառույցների միջև ամերիկա-թուրքական համագործակցության ամրապնդման ուղղությամբ աշխատանքների կարևորությունը և հորդորել Թուրքիային՝ տրամադրության տակ չթողնել ռուսական Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգը»:
Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ կողմերը նաև ուշադրություն են դարձրել «տարածաշրջանային և գլոբալ անվտանգության հեռանկարների ընդհանուր ընկալման ձևավորմանը» և «ռազմավարական գործընկերության ոգու վրա հիմնված խնդիրների լուծմանը»: