Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան Քեյ Բեյլի Հաթչիսոնը Թուրքիային հորդորել է երկու անգամ մտածել՝ նախքան ռուսական Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգն ակտիվացնելը:
Հաթչիսոնը երեքշաբթի, Բրյուսելում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների գագաթնաժողովին ընդառաջ, National թերթին ասել է, որ հրթիռների տեղակայումը, որպես ՆԱՏՕ-ի պաշտպանության մաս, անընդունելի է և հետևանքներ կունենա Թուրքիայի համար. հաղորդում է Ahvalnews- ը:
«Այն միտքը, որ մեր դաշինքի կենտրոնում կարող եք տեղադրել ռուսական արտադրության ՀՕՊ համակարգ, անցնում է սահմանները: Մենք դա բազմիցս նշել ենք Թուրքիայում»,- ասել է Հաթչիսոնը հավելելով, որ Թուրքիայի համար դեռևս շատ ուշ չէ չեղյալ հայտարարել Ռուսաստանի հետ գործարքը:
Հիշեցնենք, որ 2017-ի դեկտեմբերին Թուրքիան և Ռուսաստանը 2,5 միլիարդ դոլարի համաձայնագիր էին կնքել Ս-400-ը գործարքի համար, որը ներառում էր համակարգի չորս ստորաբաժանումներ, յուրաքանչյուրը`ինը համակարգով: Թուրքիան համալիրները ստացել է 2019-ի հուլիսին, բայց դեռ չի ակտիվացրել դրանք:
Կոնգրեսի օրենսդիրները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ են արել պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ «Պատժամիջոցների միջոցով ամերիկյան հակառակորդներին հակազդելու մասին» օրենքով՝ (CAATSA) հրթիռներ գնելու համար:
Հաթչիսոնը նաև ասել է, որ Թուրքիայի կողմից ածխաջրածինների որոնումը Միջերկրական ծովի արևելքի վիճելի տարածքներում և նրա մասնակցությունը Ադրբեջանի ու Հայաստանի հակամարտությանը Լեռնային Ղարաբաղի վիճելի անկլավի շուրջ «խնդրահարույց» են ՆԱՏՕ-ի միասնության համար: