կարևոր
1342 դիտում, 5 ժամ առաջ - 2026-11-13 21:28
Աշխարհ

Վենսը կարող է հրաժարվել ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրությունից

Վենսը կարող է հրաժարվել ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրությունից

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը դիտարկում է 2028 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու հնարավորությունը՝ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Հանրապետական կուսակցության պարտությունից հետո։

CNN-ի լրագրողները զրուցել են Վենսին մոտ կանգնած շուրջ 12 մարդու հետ։ Նրանց խոսքով՝ դեմոկրատների հաղթանակից հետո Վենսի՝ նախագահական մրցապայքարին մասնակցելու հեռանկարներն ավելի անորոշ են դարձել։

Զրուցակիցներից մեկը նշել է, որ չի զարմանա փոխնախագահի ցանկացած որոշումից՝ հավելելով, որ 42 տարեկանում նա դեռ ապագայում առաջադրվելու հնարավորություն կունենա։

Վենսի որոշման վրա ազդող հիմնական գործոններից մեկը ԱՄՆ-ի և Իրանի միջև շարունակվող պատերազմն է։