|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կոչը ուկրաինացի զինվորականներին՝ երկրում իշխանությունն իրենց ձեռքը վերցնել, տարակուսելի է և անընդունելի։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Մենք զարմացանք այս կոչից, դա սխալ և անընդունելի կոչ է»,- ասել է նա։
Թուրքական դիվանագիտության ղեկավարը նաեւ վստահեցրել է, որ Անկարան կշարունակի խստորեն կատարել Մոնտրյոյի կոնվենցիայի բոլոր դրույթները եւ մտադիր չէ այդ հարցում հավատարիմ մնալ երկակի ստանդարտներին։
«Թուրքիան միշտ հավատարիմ է մնացել այն պայմանավորվածություններին, որոնց կողմնակիցն է»,- ընդգծել է Չավուշօղլուն։
Նա նաեւ հայտնել է, որ Թուրքիան սկսել է Ուկրաինայից ցամաքային ճանապարհով իր քաղաքացիների տարհանման գործընթացը։