|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեքշաբթի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ քննարկել է իրավիճակը Աֆղանստանում և Լեռնային Ղարաբաղում: Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը լրագրողների համար հատուկ ճեպազրույցում, որը վերաբերել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանին ԱՄՆ-ի մասնակցությանը:
Պետդեպարտամենտի խոսնակի խոսքով` Բլինքենը երեքշաբթի երկկողմ հանդիպումներ է ունեցել Չավուշօղլուի և Բրազիլիայի արտաքին գործերի նախարար Կառլոս Ֆրանսայի հետ: «Հանդիպումը, որը տեղի ունեցավ կեսօրին Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուի հետ, տևեց մոտ մեկ ժամ»,- ասել է պետդեպի ներկայացուցիչը:
«Իհարկե, նրանք քննարկել են Աֆղանստանը, - շարունակել է նա: - Նրանք խոսել են նաև Սիրիայի մասին: Բացի դրանից` համեմատաբար երկար զրույց են ունեցել Կովկասի` Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի մասին»:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76 -րդ նստաշրջանը բացվել է սեպտեմբերի 14-ին կազմակերպության կենտրոնակայանում՝ Նյու Յորքում: