|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ բանակցությունների ընթացքում քննարկել է Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները, Ուկրաինայում պատերազմը, իրավիճակը Հարավային Կովկասում, ինչպես նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այս մասին թուրք նախարարը լրագրողներին ասել է Ստամբուլում բանակցություններից հետո։
Նշենք, որ ԱՄՆ պետքարտուղարը գտնվում է Թուրքիայում, որտեղ բանակցությունների հիմնական թեմաներից է երկրի դեմ լինելը Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։