Փոխարժեքներ
11 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.15 |
EUR | ⚊ | € 423.5 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 506.82 |
GEL | ⚊ | ₾ 142.07 |
Անհրաժեշտ է միջոցներ մշակել ԱՊՀ անդամ երկրների միջև հակամարտությունները լուծելու համար, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՀՊ ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովում։ Նրա խոսքով՝ նման միջոցների բացակայությունը կարող է հանգեցնել ողբերգական իրադարձությունների, ինչպիսիք են Ուկրաինայում տեղի ունեցողները, գրում է news.ru-ն։
Բացի Ուկրաինայից, որտեղ իսկապես ողբերգական իրադարձություններ են տեղի ունենում, ցավոք, երբեմն հակամարտություններ են ծագում հետխորհրդային տարածքի այլ մերձավոր պետությունների միջև։ Սա, իհարկե, պահանջում է դրանց լուծմանն ուղղված միջոցառումների մշակում, ընդգծել է ՌԴ նախագահը։
Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ հավաքական Արևմուտքը մշակում է ԱՊՀ երկրներում նոր հակամարտությունների սցենարներ՝ նպատակ ունենալով այդ երկրները վերածել ճգնաժամի էպիկենտրոնի, այնտեղ գունավոր հեղափոխություններ հրահրել և «արյունալի ջարդ» սանձազերծել։ Ուստի, ըստ նրա, ԱՊՀ անդամները պետք է ուժեղացնեն փոխադարձ աջակցությունը։
Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ ԱՊՀ երկրներում հակամարտությունների հրահրման հիմնական պատճառը Խորհրդային Միության փլուզումն էր։ Որպես օրինակ նա բերել է Ուկրաինայի փորձը՝ ընդգծելով, որ եթե նախկին ԽՍՀՄ երկրներում հակամարտության սրումը ժամանակին չկանգնեցվի, հարվածի տակ կարող է հայտնվել ամբողջ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը։