կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-12 22:09
Քաղաքական

ԱՊՀ երկրների տնտեսությունների վրա շարունակում են ազդել հակամարտությունները, այդ թվում՝ Ղարաբաղի. Moody’s

ԱՊՀ երկրների տնտեսությունների վրա շարունակում են ազդել հակամարտությունները, այդ թվում՝ Ղարաբաղի. Moody’s

ԱՊՀ երկրների տնտեսությունների վրա շարունակում են ազդել հակամարտությունները։ Այս մասին ասված է Moody’s վարկանիշային գործակալության՝ ԱՊՀ երկրների սուվերեն պարտատոմսերի մասին 2017 թվականի կանխատեսման մեջ։

Այդ արժեթղթերի վրա շարունակում են ազդել հակառուսական պատժամիջոցները եւ Ուկրաինայի հակամարտությունը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերջին էսկալացիան։ Moody’s–ում հաշվառվող ԱՊՀ 9 երկրներից միայն Բելառուսն ու Ղազախստանը ռազմական հակամարտություններ կամ սահմանային վեճեր չունեն հարեւանների հետ, ասված է հրապարակման մեջ։