Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մովսես Խորենացին մեր ծննդականը տվեց, մեր հասունության անձնագիրը տվեց, այլ կերպ ասած՝ մեր կադաստրի վկայականը տվեց, Մովսես Խորենացին տվեց, թե մենք որ տարածքում ենք՝ սենց չափարները խփեց, ասաց՝ սա մեր տարածքն է, նա տարածքը սարքեց ինստիտուցիոնալ հայրենիք, իսկ 1918 թ-ին Դաշնակցությունն այդ հայրենիքը դարձրեց պետություն՝ ավելի բարձր արժեքի բերեց, և հիմա մենք այդ ժառանգությունն իրավունք չունենք մսխելու՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց պատմաբան Վարդան Ալեքսանյանը՝ խոսելով ՀՀ անկախության օրվա մասին։
Նա մի հետաքրքիր մեջբերում արեց Հովհաննես Քաջազնունու «Ազգ և հայրենիք» գրքից․ այնտեղ ասում է՝ ինչո՞ւ քուրդը պետականություն չունեցավ, (Քաջազնունին դա դեռ ասում էր 20-րդ դարի սկզբին, նա չգիտեր, որ 21-րդ դարում քրդերն էլի չեն ունենալու պետականություն՝ լինելով 40 և ավելի միլիոն), ասում էր՝ քուրդը պետականություն չունեցավ, որովհետև քուրդ հովիվը քթի տակ քրդական երգեր էր մտմտում, բայց այդ ամեն ինչը գրի առնող չկար, այսինքն, դա չէր ինստիտուցիոնալացվում, չէր փոխանցվում սերունդներին, բանավոր ինչ փոխանցվում էր, դա էր, դրա համար նրանք չունեցան այդ տեսլականը, այդ ինստիտուցիոնալ գաղափարը չունեցան, իսկ հայն, ի պատիվ մեզ, սկսած Մովսես Խորենացուց, շարունակած մեր մյուս մեծերով՝ միջնադարի պատմիչներով և շարունակությունը, այդ ամեն ինչը գրի է առել, միշտ վառ է պահել։
«Ի վերջո, Մովսես Խորենացին՝ մեր պատմահայրը, տարածքը դարձրեց ինստիտուցիոնալ հայրենիք․ Մովսես Խորենացին մեր ծննդականը տվեց, մեր հասունության անձնագիրը տվեց, այլ կերպ ասած՝ մեր կադաստրի վկայականը տվեց, Մովսես Խորենացին տվեց, թե մենք որ տարածքում ենք՝ սենց չափարները խփեց, ասաց՝ սա մեր տարածքն է, կադաստրի վկայական էր դա, նա տարածքը սարքեց ինստիտուցիոնալ հայրենիք, իսկ 1918 թ-ին Դաշնակցությունն այդ հայրենիքը դարձրեց պետություն՝ ավելի բարձր արժեքի բերեց և հիմա մենք այդ ժառանգությունն իրավունք չունենք մսխելու»,-նշեց պատմաբանը։
Վարդան Ալեքսանյանը ՀՀ անկախության օրվա առիթով իր խոնարհումը հայտնեց Արցախյան ազատամարտի բոլոր զոհերին, ի մասնավորի՝ 44-օրյա պատերազմի զոհերին, ասելով, որ նրանք իրենց կյանքը զոհեցին հանուն ամենամեծ հանրային արժեքի՝ անկախ պետականության։
«Ամեն ինչ բնության մեջ ունի գին, և մենք դրա համար վճարել ենք, վճարել ենք ամենաթանկով՝ մարդկային կյանքերով, հետևաբար, անկախ պետականությունը ամեն գնով պիտի պահպանվի»,-ասաց նա։
Այսօր պետականությունը պահող ինստիտուտները բզկտված, թուլացած, կազմալուծված վիճակում են, նկատեց պատմաբանը, համալիր հարձակումները մեր պետականության դեմ շարունակվում են, շարունակվում են Գորիս-Կապան ճանապարհի փակումով, շարունակվում են հարևան երկրների ցինիկ հայտարարություններով՝ սկսած իշխանությունների հասցեին վիրավորական խոսքերով, ավարտած ժողովրդի նկատմամբ հոգեբանական տեռորով։
«Այս իշխանությունները սադրեցին այդ պատերազմը իրենց անխոհեմ գործողություններով, իրենց դիլետանտական մոտեցումներով, և իրենք էլ են գտնվում հոգեբանական չափազանց ծանր վիճակում, և այդ վիճակից ամեն հաջորդ քայլը ավելի սխալ է, ավելի վատ է։ Իհարկե, պարտված իշխանություններով դու չես կարող լավ բանակցող լինել»,-ասաց Վարդան Ալեքսանյանը։
Այս ամեն ինչը, նրա համոզմամբ, հաղթահարելի է, որովհետև որպես պատմաբան գիտի, որ մենք ավելի վատ վիճակներ էլ ենք հաղթահարել՝ ուզենք, թե չուզենք։ Նորից պատերազմական հռետորաբանությամբ խոսելն, իհրկե, դոնքիշոտություն կլինի մեր կողմից, նկատեց պատմաբանը, բայց ամեն դեպքում ելք կա, բանակցություն կա, և դրա համար այս իշխանությունը պետք է փոխվի, որպեսզի փոխվի այս իշխանության քաղաքական կուրսը։
Աննա Բալյան
Մանրամասն՝ տեսանյութում․