Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին սահմանազատման ու սահմանագծման գործընթացի մասին, ինչին ի պատասխան նա ասաց, որ այդ հարցում ամենակարևորն իրավական գնահատականն է։
«Իրավական գնահատականի հիման վրա միայն կարելի է ասել, թե որ քարտեզների հիման վրա կարելի է գործընթացն անել։ Այդ աշխատանքները տարվում են, ՀՀ փոխվարչապետի գլխավորությամբ կա խումբ, որտեղ իմ տեղակալներն էլ մասնակից են, ամենօրյա աշխատանք է տարվում»։
Սուրեն Թովմասյանի խոսքով՝ երբ արդյունքներ լինեն՝ հրապարակային տեղյակ կպահվի այդ մասին։
Դիտարկմանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանը կադաստրի վկայական չունի, հնարավո՞ր է այդ կադաստրի վկայական տվողը ինքն է, Կադաստրի կոմիտեի ղեկավարն ասաց, թե վարչապետի խոսքը, իր կարծիքով, վերաբերել է նրան, որ Հայաստանի սահմանները դեմարկացված ու դելիմիտացված չեն։
«Երբ ՀՀ սահմանները կլինեն դեմարկացված ու դելիմիտացված, դա ինքնին կնշանակի, որ Հայաստանի սահմանները փաստագրված են ու Հայաստանն ունի իր սուվերեն տարածքի վերաբերյալ տեղեկատվությունը»,- ասաց Թովմասյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։