կարևոր
4591 դիտում, 9 ամիս առաջ - 2024-02-06 12:35
Քաղաքական

Մովսես Խորենացին գրել է հայո՛ց պատմությունը, սիրելի՛ երեխաներ․ նրա մտքով չէր անցնում հակադրել պետությունը, ազգը և ժողովուրդը․ Արթուր Խաչատրյան

Արթուր Խաչատրյանը հանդես գալով «Հայաստան» խմբակցության անունից, հարց բարձրացրեց այն մասին, որ ո՞րտեղից է ծագել «Հայոց պատմության» առարկայի անունը «Հայաստանի պատմություն» վերանվանելու հարցը։  
«Եթե այս դահլիճում արդարություն չկա, վերևում կա՛։ Մովսես Խորենացին գրել էր հայոց պատմությունը։ Նա պետականամետ մարդ էր ու շատ լավ էր հասկանում՝ ինչու է գրում հայոց պատմություն։ Նրա մտքով չէր անցնում հակադրել պետությունը, ազգը և ժողովուրդը։ Քաղաքական մեծամասնությունն ասում է՝ լավ, ո՞րտեղից էդ խնդիրը ծագեց։ Ես էլ եմ ասում՝ ո՞րտեղից ծագեց, պարո՛ն Ռուբինյան։ Ուրիշ դարդ ու ցավ չկա՞, որ հանկարծ որոշում կայացվեծ հայ ժողովրդի պատմությունը փոխել Հայաստանի պատմության հետ» ,-ասաց նա։

Խոսքն ուղղելով նիստին հետևող աշակերտությանը՝ Խաչատրյանն ընդգծեց, որ քաղաքական ամբիոնում երկնքից ոչինչ չի ընկնում, այլ բացառապես քաղաքական հարցեր են ծնվում։ Իսկ վերջում հակադարձեց ԱԺ ՔՊ-ական փոխնախագահ Ռուբինյանին, հարցնելով՝ կասե՞ք ՀՀ-ը 1918-ին որ ձևավորվեց, քանի՞ քկմ-ի վրա է ձևավորվել։ 

Մանրամասն՝ տեսանյութում