Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանի հայտարարությունը, թե որդեկորույս մայրերը կողմ են սեպտեմբերի 21-ին կայանալիք տոնական միջոցառմանը, ավելին՝ իր հետ հանդիպումից հետո պատրաստակամություն են հայտնել մասնակցել միջոցառմանը եւ շնորհակալություն խոսքով հեռացել են Կառավարության շենքից, առաջացրել է զոհված զինվորների ծնողների զայրույթն ու վրդովմունքը։
Նաիրի Սարգսյանի հետ այդ օրը հանդիպած ծնողներից 5-ը Yerkir.am-ի հետ զրույցում միաբերան պնդում են՝ Փաշինյանի օգնականին ասել են՝ ինչպե՞ս կարող եք տոն նշել, երբ Եռաբլուրում դեռ հուղարկավորություններ են տեղի ունենում, երբ գերիներ ունենք։
Զարմացած են՝ ինչո՞ւ Նաիրի Սարգսյանը չի ասում, որ որդեկորույս մայրերը հորդորել են տոնական միջոցառմանը հատկացվող գումարները տրամադրել վիրավոր զինվորների բուժմանը։ Վստահեցնում են՝ համամիտ չեն եղել, հավանություն չեն տվել ծրագրին, ինչպե՞ս կարող են շնորհակալություն հայտնել եւ կողմ լինել միջոցառմանը, առավել եւս՝ մասնակցել դրան։ Շեշտում են՝ Նաիրիի հետ հանդիպած 16 մայրերն էլ կփաստեն, որ նման բան չի եղել։
Մանրամասները դիտեք տեսանյութում։
Լիանա Սարգսյան