Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թող վարչապետը գա ու իմ աչքերի մեջ նայի, ու ասի՝ ինչի՞ համար տվեց այդ հողերը՝ ըստ Yerkir.am-ի ասաց վերջին պատերազմում զոհված մայոր Մկրտիչ Հակոբյանի մայրը Ազատության հրապարակում 17 կուսակցությունների հրավիրած հանրահավաքի ընթացքում։
«Որդեկորույս մայրեր, մի՞թե դուք ոչինչ չունեք ասելու այստեղ. ես պատասխան եմ պահանջում այն մարդուց, ով ստորագրեց ու հողերը հանձնեց։ Ինչի՞ համար»,-ասաց նա:
Որդեկորույս մայրը նշեց, որ 40 օր ողբում է, բայց ողբալով ոչինչ հնարավոր չէ անել։
«Ես հասարակ, անկուսակցական մի բուժքույր եմ, որն իր կյանքի 40 տարին տվեց ծառայելու ժողովրդին: Ես իմ ժողովրդին տվեցի առյուծ զավակ, լուրջ զինվորական պատրաստություն անցած, Հունաստանում սովորած: Ես գիտեի, որ եթե զինվոր է, պետք է հայրենիքը պաշտպանի: Դա նորմալ է։ Բայց նորմալ չէ, որ հիմա չգիտեմ ինչի համար իմ որդին գնաց ու զոհվեց»,-հայտարարեց նա:
Կինը նշեց, որ հիմա իր որդու մասունքներն անգամ չկան։
«Դուք դա հասկանո՞ւմ եք, պատկերացնո՞ւմ եք: Իմ նման հազարավոր մայրեր կան, ես կուզեի նրանց տեսնել այստեղ: Հիմա որտեղ են մեր բալիկները, նրանց մարմինները, մենք չգիտենք, որովհետև այդ հողերը տրված են թուրքին: Անգամ մասունքները հնարավորություն չունենք բերելու եւ հողին հանձնելու»,-ասաց նա:
Որդեկորույս մայրն ասաց, որ ինքն այլեւս ոչինչ չունի կորցնելու․ իր հարազատ մասունքը ազգին է տվել, բայց պարզվում է՝ երկրին չի տվել, թուրքի հողին է տվել:
«Թող գա ու պատասխան տա, եթե էդքան թասիբ ունի, որ թասիբից էր խոսում»,-ասաց նա:
Ավելի վաղ գրել ենք նաև Վարդան Ոսկանյանի հայտարարության մասին, որ իրենք առաջարկում են փոխել բանակցողին։
Ավելի վաղ հաղորդել էինք Հրանտ Բագրատյանի խոսքը, որ՝ Փաշինյանի տարերային բնավորության դառը պտուղները մենք քաղում ենք։
Մանրամասն՝ տեսանյութում․