Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեր պահանջն է, որ վարչապետը և նրա տիկինը հանգիստ թողնեն որդեկորույս մայրերին՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Մայրության օրը բողոքի ակցիայով նշող կանանցից մեկը։
«Ով-ով, բայց ոչ վարչապետը, ոչ Աննա Հակոբյանն իրավունք չունեն առհասարակ նրանց անդրադառնալու, որովհետև այդ զավակների արյունն առաջինն իրենց ձեռքերի վրա է։ Որքան էլ այդ ծնողները մոլորված լինեն, որքան էլ նրանց համոզած լինեն, որ այդպես չէ՝ նախկիններն են մեղավոր, բայց փաստ է, որ պատերազմը տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի ապիկարության պատճառով, ինչպես նաև Աննա Հակոբյանի։ Բոլորն են տեղյակ նրա «բարոյական աջակցությունների» մասին, թե ինչ տեսակ անբարոյական աջակցություն էր դա»,-ասաց ակցիայի մասնակիցը։
Մանրամասն՝ տեսանյութում․