Փոխարժեքներ
25 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Մայրության և գեղեցկության տոնի առթիվ:
Ներկայացնում ենք շնորհավորանքը.
«Սիրելի մայրեր,
Շնորհավորում և բարեմաղթանքներս եմ հղում ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ:
Դուք առաջինն եք լսում նոր կյանքի ձայնը և զգում կորստի ցավը:
Խոնարհումս և երախտագիտության խոսքերս բոլորիդ:
Թե խաղաղ և թե տագնապալի, առավել ևս պատերազմական ժամանակներում մայրերը եղել են հայրենիքի կարևորագույն հիմնասյունը: Եվ եթե նույնիսկ այդ հենասյունը ցավից սասանվել է, երբեք չի կոտրվել ու շարունակել է ամուր պահել ընտանիքի, օջախի, երկրի հիմքը:
Մայրական անվերջանալի սերն ու ջերմությունը, հոգատարությունն ու աջակցությունն ամենաարժեքավոր նվերներն են, որ ստանում ենք մեր կյանքում:
Կարողանա՛նք այդ ամենը ոչ միայն արժանապատվորեն փոխադարձել մայրերին, այլև փոխանցել մեր սերունդներին, փոխակերպել հայրենիքի հանդեպ սիրո:
Եղեք առողջ ու երջանիկ, սիրելի՛ մայրեր: