Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի նախաձեռնած հանդիպումը որդեկորույս մայրերի հետ, բացի հասարակության բուռն քննարկման առարկան դառնալուց, նաեւ հենց իշխանության ներսում է կրքեր բորբորքել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության տիկնայք քննարկել են, թե Հակոբյանն ինչպես, ինչ սկզբունքով է որոշել, թե վերոնշյալ հանդիպմանը ով պետք է մասնակցի: «Ինչպե՞ս է ստացվում, որ այդ հանդիպումներին ամեն անգամ Լենա Նազարյանն է ներկա գտնվում: Այս անգամ անակնկալ էր, որ տիկին Հակոբյանի կողքին ՔՊ-ական պատգամավորներ Լիլիթ Ստեփանյանն ու Տաթեւիկ Գասպարյանն էին նստած»,- անկեղծացավ մեր զրուցակիցը:
ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ զոհված զինծառայողների մայրիկների ու հարազատների հետ հանդիպման հրավեր ստացել է գործընկերուհուց: «Հաշվի առնելով, որ ինքս էլ մեր մարզում՝ Կոտայքում, անընդհատ այցելում եմ զոհված տղաների ընտանիքներին, գիտեմ՝ ինչ խնդիրներ ու ինչի կարիք ունեն, ինձ էլ էին հրավիրել։ Ու քանի որ դա եւս մեկ հարթակ էր, առիթ ու հնարավորություն հիշելու հերոսներին, ծանոթանալու նրանց ընտանիքների խնդիրներին, չեմ մերժել»,- ասաց նա: Պատգամավորը տեղյակ չէ, որ Աննա Հակոբյանի հետ հանդիպումն ինտրիգ ու բուռն քննարկումներ է առաջացրել իր իսկ թիմում: «Չգիտեմ ով է ինտրիգ է ման եկել, չգիտեմ՝ ով ինչ ենթատեքստ է տեսնում ու շեշտադրում անում, բայց պետք է հիասթափեցնեմ բոլորին՝ ասելով, որ իրականում հոգեբանական տեսնակյունից բոլորը չէ, որ պատրաստ են զոհված զինվորների ծնողների հետ հանդիպել»,- հավելեց մեր զրուցակիցը»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։