|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ռուսաստանը Բաքվին հասցրել է իր դիրքորոշումը՝ կապված Լաչինում ադրբեջանա-թուրքական զորավարժությունների հետ: Այս մասին հերթական ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Հայաստանի Հանրային հեռուստաընկերության թղթակցի հարցին Արցախի Լաչինի շրջանում Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ զորավարժությունների մասին, որոնք սկսվել են սեպտեմբերի 6-ին և իրականացվում են մարտական կրակով:
«Այս հարցում ռուսական դիրքորոշումը ներկայացվել է պաշտոնական Բաքվի ուշադրությանը: Հաշվի առնելով այն փաստը, որ այն ըմբռնումով է ընկալվել ադրբեջանցի գործընկերների կողմից, ես, անկեղծ ասած, հնարավոր եմ համարում զերծ մնալ հրապարակային մեկնաբանություններից: Մենք կապի մեջ ենք մեր ադրբեջանցի գործընկերների հետ», - ասել է Զախարովան: