Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2019-04-04 15:56
Քաղաքական

Մոսկվան կաջակցի Երևանին և Բաքվին Վիեննայում հանդիպման արդյունքների իրականացման հարցում. Զախարովա

Մոսկվան կաջակցի Երևանին և Բաքվին Վիեննայում հանդիպման արդյունքների իրականացման հարցում. Զախարովա

Մոսկվան անհրաժեշտ աջակցություն կցուցաբերի Երևանին և  Բաքվին Վիեննայում կայացած հանդիպման արդյունքների իրականացման հարցում: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ադրբեջանական ONA գործակալությանը տված հարցազրույցում. հայտնում է ТАСС-ը:

Ըստ Զախարովայի` իրենք սերտ համագործակցում են այդ հարցում ԵԱՀԿ ՄԽ  համանախագահ պետությունների հետ:

Այդ համատեքստում անդրադառնալով Երևանում  քաղաքական ղեկավարության փոփոխությանը` նա ընդգծել է, որ դա «Հայաստանի ներքին գործն է»:

«ԼՂ հակամարտության կարգավորման հարցով բանակցային գործընթացը շարունակվում է: Կողմերը մտադրություն են ցուցադրում շարունակել խաղաղ կարգավորման հասնելուն ուղղված աշխատանքը»,- ասել է Զախարովան:

Նրա խոսքով` նման տրամադրվածություն գրանցվել է Վիեննայում Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքում արված հայտարարությունում:

«Ողջունում ենք բանակցություններում գերակշռող կառուցողական մոտեցումը: Անհրաժեշտ աջակցություն կցուցաբերենք կողմերին, որպեսզի կյանքի կոչենք այն գաղափարները, որոնց շուրջ կողմերն ըմբռնման են հասել ավստրիական մայրաքաղաքում »,- ասել է Զախարովան և հավելել. «Սակայն համանախագահ երկրների ղեկավարները բազմիցս ընդգծել են, որ հակամարտությանը վերջ տալու պատասխանատվությունն ընկած է դրանում ներգրավված կողմերի ուսերին: Դրա համար հիմք կա: Կարևորը քաղաքական կամքն է»: