կարևոր
2974 դիտում, 1 տարի առաջ - 2023-05-25 22:12
Արցախ Հասարակություն

Լաչինում միջազգային օդանավական կկառուցվի

Լաչինում միջազգային օդանավական կկառուցվի

Ադրբեջանը «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի նախագծի կարևոր մասնակից է։ 

Այդ մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստում։

«Մենք նախաձեռնեցինք նաև «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը, որը ոչ միայն կկապի երկրի հիմնական մասը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ, այլև կդառնա միջազգային երկաթուղային երթուղիների մաս»,- նշել է նա։

Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանում կա 8 միջազգային օդանավակայան, որոնցից երկուսը` Ֆիզուլիում և Զանգելանում, կառուցվել են 44-օրյա պատերազմի արդյունքում նվաճված տարածքներում։

«Լաչինում կառուցվում է իններորդ միջազգային օդանավակայանը, որը շահագործման կհանձնվի 2025 թվականին»,- ասել է Ադրբեջանի նախագահը։