|
Փոխարժեքներ
10 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.61 |
| EUR | ⚊ | € 442.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.7154 |
| GBP | ⚊ | £ 503.51 |
| GEL | ⚊ | ₾ 141.42 |
Մեր խաղաղապահների դերը կարևոր է ինչպես բնականոն կենսագործունեության ապահովման, այնպես էլ էսկալացիայի հնարավոր փորձերը կանխելու համար։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ մեկնաբանելով երեկ Լաչինի միջանցքում տեղի ունեցած միջադեպը։
Նշենք՝ երեկ մի խումբ ադրբեջանցի «էկոակտիվիստներ» փորձել են խոչընդոտել Գորիսից 27 արցախցիների վերադարձն Արցախ: Մեքենաներին ուղեկցել է ՌԴ խաղաղապահների շարասյունը, որը կանգնեցվել է։ Ադրբեջանցիներն ահաբել են արցախցիներին ու 5 ժամ ստիպել մնալ այնտեղ։ Այդ ընթացքում վատացել է տեղափոխվողներից 4 արցախցի կանանց ինքնազգացողությունը, նրանցից երեքը ուշագնաց են եղել, որից հետո Շուշիից ժամանած ադրբեջանական շտապօգնության մեքենաներով նրանց տեղափոխվել են Ստեփանակերտի հիվանդանոց:
Կոպիրկինը նշել է, որ միջադեպի մանրամասներին չի տիրապետում, սակայն կարծում է, որ ռուս խաղաղապահներն անում են այն ամենը, ինչ կարող են։
«Մեր խաղաղապահների դերը կարևոր է ինչպես բնականոն կենսագործունեության ապահովման, այնպես էլ էսկալացիայի հնարավոր փորձերը կանխելու համար։ Դուք լավ գիտեք, թե ինչպես են գործում խաղաղապահները։ Այս մասին տեղեկատվությունը մշտապես հրապարակվում է: Նրանց դերի կարևորությունն ընդունում է նաև Հայաստանի ղեկավարությունը»,–ասել է Կոպիրկինը։