կարևոր
2650 դիտում, 2 օր առաջ - 2025-06-09 17:52
Աշխարհ

Հանդիպում Լաչինում. Ադրբեջանը, Թուրքիան եւ Պակիստանը ամրապնդում են ռազմավարական կապերը

Հանդիպում Լաչինում. Ադրբեջանը, Թուրքիան եւ Պակիստանը ամրապնդում են ռազմավարական կապերը
Մայիսի 28-ին՝ Ադրբեջանի անկախության օրը, Լաչինում նախօրեին բացված հյուրանոցային համալիրում Ալիևն ընդունել է Էրդողանին եւ Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆին, ով հաճախակի հյուր է Կասպից ծովի ափերին: Լեռնային Ղարաբաղում կայացած եռակողմ գագաթնաժողովի մասնակիցները հերթական անգամ հայտարարել են միջազգային անվտանգության առանցքային հարցերի շուրջ Բաքվի, Անկարայի եւ Իսլամաբադի միասնության մասին: «Մեր երկրները մշտապես հանդես են գալիս ինքնիշխանության, տարծքային ամբողջականության եւ արդարության օգտին», – հայտարարել է Ալիևը՝ կարեւորելով Անկարայի եւ Իսլամաբադի ռազմական աջակցությունը ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակՀիշեցնենք՝ Լաչինը եւ համանուն շրջանը 1992-2020-ականներին վերահսկվում էին չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հայկական ուժերի կողմից՝ այն կապելով Հայաստանի հետ: Հաշվի առնելով սահմանամերձ շրջանի ռազմավարական կարեւորությունը՝ միանգամայն բացատրելի է աայստեղ արդեն երրորդ (Ֆիզուլիից եւ Զանգելանից հետո) ՛միջազգային օդանավակայանի» ի հայտ գալը եւ խոշոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը։ Լաչինից 30 կմ հեռավորության վրա եւ Քելբաջարից 60 կմ հեռավորության վրա երկրի ամենաբարձր լեռնային օդանավակայանի (ծովի մակարդակից 1700 մ բարձրության վրա) 130 հեկտար տարածքի վրա շինարարությունը սկսվել է 2021 թ-ի օգոստոսին։ Օդանավակայանի կառավարման աշտարակները, որոնք թույլ են տալիս ընդունել ցանկացած տեսակի օդանավ, լիովին հագեցած են ավտոմատացված համակարգերով եւ ապահովում են ժամանակակից միջազգային չափանիշներին համապատասխան թռիչքներ:

«Հավատում եմ՝ Լաչինի միջազգային օդանավակայանը կարեւոր ներդրում կունենա տարածաշրջանի՝ աշխարհին ինտեգրվելու գործում», – հայտարարել Էրդողանը: Իր հերթին, Շարիֆ կրտսերը շնորհավորել է Էրդողանին Քրդստանի աշխատավորական կուսակցության լուծարման կապակցությամբ: «դա պերճախոսորեն խոսում է այն մասին, եղբայրս, որ քո դիվանագիտական հմտություններն օգնել են լուծել այդ հարցը: Կարծում եմ՝ դա շատ կարեւոր է», - ասել է Շարիֆ կրտսերը: Դրա շնորհիվ դու բարձր դիրք ու ազդեցություն ես վաստակել ոչ միայն տարածաշրջանում, այլեւ նրա սահմաններից դուրս»։ Իր հերթին Էրդողանը հաստատել է պաշտպանական արդյունաբերության ոլորտում փոխգործակցության խորացման ծրագրերը։ Կողմերը պայմանավորվել են կանոնավոր հանդիպումներ անցկացնել՝ համատեղ գործողությունները համակարգելու համարՀայտնի է՝ Անկարայի եւ Իսլամաբադի պաշտպանական սերտ կապերը սկիզբ են առնում ամերիկամետ CENTO բլոկի ժամանակներից, իսկ նրանց ռազմական կառուցվածքը, վերլուծական կենտրոնները եւ այլն, հիմնականում ձեւավորվել են նմանատիպ օրինաչափություններով ոչ առանց արեւմտյան գործընկերների գործուն մասնակցության։

Ալիեւի խոսքով՝ համատեղ զորավարժություններն ու պաշտպանական նախագծերը զգալիորեն ուժեղացրել են երեք պետությունների զինված ուժերի ներուժը: Չշրջանցվեց նաեւ Հայաստանի նկատմամբ հավակնությունները, մասնավորապես, մասնավորապես, այսպես կոչված »արևմտյան Զանգեզուրը», որն անջատվեց Ադրբեջանից եւ միացվեց Հայաստանին։  Դա մեծ անարդարություն էր, եւ ադրբեջանական ժողովուրդը նման անարդարության է բախվել իր ողջ պատմության ընթացքում»։ Հիշեցնենք՝ Հայաստանի կողմից դեպի Լաչին տանող «սերպանտինը» սկսվում է հենց Սյունիքի Տեղ գյուղի «ծայրամասից»։

Երեք պետույթունների ղեկավարների բանակցություններում հատուկ ուշադրություն է դարձվել էներգետիկ համագործակցությանը։ Վերականգնվող էներգետիկայի եւ միջազգային տրանսպորտային միջանցքների ոլորտում իրականացվող նախագծերն ունեն ռազմավարական նշանակություն: Երեք երկրների ղեկավարները քննարկել են նաեւ թվային ոլորտում գործընկերության հեռանկարները, ներառյալ արհեստական ինտելեկտի եւ տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում մշակումները: Էրդողանը ընդգծել է՝ խոշոր ենթակառուցվածքային նախագծերին մասնակցությունը մնում է համագործակցության առանցքային ուղղություն։

ԶԼՄ-ների հատուկ ուշադրությունը սեւեռվել է Պակիստանի վարչապետի վրա, ով առանձին բանակցություններ է վարել Ալիեւի հետ: Շահբազ Շարիֆին ուղեկցել են փոխվարչապետը եւ ցամաքային զորքերի շտաբի պետ ֆելդմարշալ Սայեդ Ասիմ Մունիրը, որը բանակցություններ է վարել ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ: Լաչինի գագաթաժողովը Շարիֆի դիվանագիտական շրջագայության մի մասն էր չորս երկրներում, որը ներառում էր նաեւ Թուրքիան, Իրանը եւ Տաջիկստանը, որտեղ նա մասնակցել է մայիսի 29-30-ին կայացած սառցադաշտերին նվիրված միջազգային խորհրդաժողովին: Հիշեցնելով անցյալ տարի Ղազախստանում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում «արդյունավետ քննարկումների» մասին՝ Շարիֆը վստահություն է հայտնել, որ եռակողմ գործընկերությունը պատրաստ է «նոր բարձունքների» բարձրանալ ժողովրդի ձգտումներին համապատասխան: «Դա ոչ ոքի չի զարմացնի, քանի որ Պակիստանին, Ադրբեջանին եւ Թուրքիային կապում են պատմական, մշակութային եւ հոգեւոր խոր կապերը, որոնք ձեւավորվել են դարերի ընթացքում ընդհանուր արժեքների եւ փոխադարձ աջակցության արդյունքում»:

«Ադրբեջանը, մի երկիր, որը մշտապես աջակցել է Պակիստանին միջազգային առանցքային հարցերում, հատկապես Քաշմիրի հարցում, եւս մեկ անգամ ցույց տվեց իր խորը եղբայրական կապերը Իսլամաբադի հետ... քաղաքական համերաշխությունից բացի, այցի ամենազգալի արդյունքը եղավ Ադրբեջանի հայտարարությունը տարբեր ոլորտներում Պակիստանում 2 միլիարդ դոլար ներդնելու մտադրության մասին։ Սա նշանակալի իրադարձություն է, որն արտացոլում է Ադրբեջանի վստահությունը Պակիստանի տնտեսական ներուժի նկատմամբ։ Քանի որ Պակիստանը բախվում է տնտեսական խնդիրների, այդ թվում՝ օտարերկրյա ուղղակի ներդրումների կրճատման, աճող առեւտրային դեֆիցիտի եւ էներգետիկայի դիվերսիֆիկացման անհրաժեշտության, նման ներդրումային պարտավորությունները ժամանակին են եւ հույս են ներշնչում», - «դիվանագիտական հաջողությունը» պատկերել է Daily Islamabad Post պարբերականը։ Կարելի է ենթադրել՝ այժմ ներդրումների համար սեկտորների եւ ուղղությունների որոնումներ են ընթանումնըդ որում՝ երկկողմ փոխգործակցության տեսանկյունից ոչ պակաս կարեւոր նշանակություն ունի Իրանի տարածքով Ադրբեջանի եւ Պակիստանի միջեւ կայուն տրանսպորտային հաղորդակցությունը:

Բարձր գնահատելով այսպես կոչված «ազատագրված տարածքներում» վերականգնողական աշխատանքների մասշտաբները՝ Շարիֆը վստահություն է հայտնել, որ 2020-2023 թվականներին Բաքվի վերահսկողության տակ անցած այդ շրջանները կդառնան հանրաճանաչ զբոսաշրջային ուղղություն, սակայն դա ամենեւին էլ գլխավորը չէ2024 թ-ի փետրվարին Ադրբեջանը Պակիստանի հետ 1,6 միլիարդանոց գործարք է կնքել չին-պակիստանյան մշակման JF-17 Block III բազմաֆունկցիոնալ ինքնաթիռների անանուն քանակի ձեռքբերման վերաբերյալ, որոնք գերազանց բնութագրեր ունեն եւ իրենց լավ են դրսեւորել հնդկա-պակիստանյան առճակատումներ մայիսի սկզբին.

Գագաթնաժողովի ընթացքում Ալիեւը մտահոգություն է հայտնել Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ հարաբերությունների վերջին սրման կապակցությամբ՝ հաստատելով Ադրբեջանի համերաշխությունը վերջինիս հետ. «Հենց սկզբից մենք մեր համերաշխությունն ենք հայտնել եղբայրական Պակիստանին»։ Նրա կարծիքով՝ կարգավորման լավագույն միջոցը «երկխոսությունն ու բանակցոթյուններն են՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ բանաձեւերին համապատասխան»:

«Ադրբեջանը, Թուրքիան եւ Պակիստանը, ցուցաբերելով քաղաքական կամք, ռազմավարական հեռատեություն եւ փոխադարձ աջակցություն, դուրս են գալիս պարտադրված պարադիգմների շրջանակներից եւ ձեւավորում են տարածաշրջանային գործընկերության նոր մոդել՝ հիմնված իրավահավասարության, ինքնիշխանության եւ պրագմատիզմի վրա, – գրում է քաղաքագետ Իլգար Վելիզադեն՝ կոչ անելով հրաժարվել աշխարհի աշխարհաքաղաքական բաժանման «հնացած» մոդելներից, որոնք նշված պետություններին տալիս են ծայրամասի դերը։ - Նրանք ինքնուրույն են որոշում խաղի կանոնները, ձեւավորում են սեփական անվտանգության համակարգերը եւ ամրապնդում են իրենց ազդեցությունը՝ առանց արտաքին խաղացողների վրա հենվելու: Հիմնվելով ինքնաբավության եւ ռազմավարական գործընկերության սկզբունքների վրա՝ այդ պետությունները զգալիորեն ուժեղացնում են իրենց դիրքը տարածաշրջանային եւ միջազգային քաղաքականության մեջ՝ զարգացման նոր վեկտոր սահմանելով այն ամբողջ աշխարհաքաղաքական տարածքի համար, որտեղ նրանք գործում են»։

Ընդգծելով դիտարկվող եռակողմ փոխգործակցության ձեւաչափի ինքնաբավ բնույթը՝ Հարավային Կովկասի հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ֆարհադ Մամեդովը միեւնույն ժամանակ չի բացառում դրա ամրապնդման հարցում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության շահագրգռվածությունըորի համար «Պակիստանը կարեւորագույն նշանակություն ունի։ Պակիստանը միակ երկիրն է, որն արժանացել է «երկաթե ընկեր» բնութագրին... Պակիստանի չինական աջակցությունը շատ կարեւոր է, եւ եթե այստեղ մեր շահերը համընկնում են, ապա դա շատ լավ է նաեւ Պեկինի համար»: Այսպես թե այնպես, Բաքվի, Անկարայի եւ Իսլամաբադի կողմից առաջ քաշվող «երեք պետություն՝ մեկ ազգ» կառույցը երկարաժամկետ առումով կնպաստի կովկասյան տարածաշրջանում աշխարհաքաղաքական նոր իրողությունների ձեւավորմանը։

 

Ալեքսանդր Գրիգորեւ

Աղբյուրը՝ vpoanalytics.com

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի