|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության Տեղեկատվության և լրատվության վարչության փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևը մեկնաբանել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունները Թուրքիայի հետ զորավարժություններ անցկացնելու մտադրության մասին, այդ թվում՝ Հայաստանի հետ սահմանին:
«Ըստ առկա տեղեկությունների՝ ռազմական համագործակցության մասին ադրբեջանա-թուրքական գործող համաձայնագրի համաձայն, հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը Ադրբեջանի տարածքում անցկացվում են համատեղ պլանային օպերատիվ-մարտավարական և թռիչքային-մարտավարական վարժանքներ: Ընդհանուր առմամբ դրանցում մասնակցում են մոտ 5000 զինծառայող, 150 միավոր զրահատեխնիկա, մինչև 150 միավոր հրետանային և հակաօդային պաշտպանության համակարգեր, ինչպես նաև մինչև 30 մարտավարական ինքնաթիռ, ուղղաթիռներ, հետախուզություն և անօդաչու թռչող սարքեր:
Մենք, իհարկե, առավել ուշադիր հետևում ենք տարածաշրջանում տիրող իրավիճակին, հատկապես`հաշվի առնելով հայ-ադրբեջանական վերջին սահմանային լարվածությունը, և մենք բոլոր կողմերին խստորեն կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել, ներառյալ իրենց ներկայիս ռազմական գործողություններում», - նշել է Զայցևը։