Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանը շարունակում է իր կարճ գոյության պատմությունից «տոներ» ստեղծել և մեծ շուքով նշել եղբայրական Թուրքիայի հետ։
Երեկ՝ սեպտեմբերի 15-ին, Բաքվում զինորական երթ է անցկացվել՝ կապված Օսմանյան կայսրության կովկասյան իսլամական բանակի՝ Բաքու ներխուժման 103-րդ տարեդարձի հետ: Երթը ուղեկցվել է զինվորական նվագախմբով: Ադրբեջանում այս օրը համարվում է «քաղաքի՝ օկուպացիայից ազատագրման» օր «բոլշևիկ-դաշնակցական» ուժերից:
«Հատկանշական է, որ Բաքվի ազատագրման 103-րդ տարեդարձին Ղարաբաղը նույնպես ազատվեց օկուպացիայից: Ես հարգում եմ մեր սիրելի նահատակների հիշատակը, թող նրանց հոգիները հանգստանան»,- Twitter-ում գրել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
«Ես անկեղծորեն շնորհավորում եմ ձեզ բարեկամ և եղբայրական Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու քաղաքի՝ օկուպացիայից ազատագրման տարեդարձի կապակցությամբ, թող Ալլահը հանգստություն տա Կովկասյան իսլամական բանակի հրամանատար Նուրի փաշայի և նրա հերոս զինվորների հոգիներին»,- Twitter-ում գրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Իմ ողջույններն ու սերն եմ փոխանցում ադրբեջանական ժողովրդին»,- հավելել է Թուրքիայի նախագահը:
Հիշեցնենք, որ 1918 թվականի սեպտեմբերի 15-ին Օսմանյան պետության կովկասյան իսլամական բանակը, Նուրի փաշայի գլխավորությամբ, ներխուժել է Բաքու՝ գրավելով քաղաքը: Քաղաքի գրավումից հետո այստեղ շարունակվել է հայ բնակչության կոտորածը։