|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Գերմանիայում նշում են Երկրոդ աշխարհամարտի վերջին օրերին երկու համակենտրոնացման ճամբարների ազատագրման 70-ամյակը: Լեհաստանի նախագահի կինը՝ Աննա Կոմարովսկան մասնակցել է նախկին Ռավենսբրյուկ ճամբարի վայրում հանդիսավոր արարողությանը: Այդ ճամբարի գերիների մեծ մասը լեհեր են եղել:
Հանդիսավոր արարողություն է եղել նաեւ Բեռլինի մոտակայքում գտնվող Զաքսենհաուզեն ճամբարի տարածքում: Այստեղ 30-50 հազար մարդ է մահացել: Այս ճամբարում նացիստները պահել են հրեաների, լեհերի , խորհրդային ռազմագերիների: Ռավենսբրյուքում 130հազար կին է եղել, նրանցից 30 հազարը սպանվել է:
Զաքսնեհաուզենը ազատագրվել է 1945 թվականի ապրիլի 22-ին, Ռավենսբրյուկը՝ 30-ին: