կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-26 19:57
Արցախ

ժամանակավոր օկուպացիայի տակ գտնվող Շուշի քաղաքի գլխավոր հատակագիծը կազմելու տենդերը շահել է բրիտանական ընկերությունը․ Էդգար Էլբակյան

ժամանակավոր օկուպացիայի տակ գտնվող Շուշի քաղաքի գլխավոր հատակագիծը կազմելու տենդերը շահել է բրիտանական ընկերությունը․ Էդգար Էլբակյան

Ադրբեջանական ԶՈՒ ժամանակավոր օկուպացիայի տակ գտնվող Շուշի քաղաքի գլխավոր հատակագիծը կազմելու տենդերը (2.360.000$) շահել է բրիտանական Chapman Taylor ընկերությունը։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում հայտնում է ԵՊՀ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, քաղաքագետ Էդգար Էլբակյանը։

«Բրիտանիան Ադրբեջանի հաղթանակի կարևոր շահառուներից է։

Հետահայաց վերլուծելով անկախության տարիներին Բրիտանիայի փափուկ ուժի քաղաքականությունը Հայաստանում, ներառյալ կեղծ խաղաղասիրական, իրականում՝ կապիտուլյանտական քարոզչություն տանելուց, մինչև հակաՀայաստանյան էլիտա ու շահերի խմբեր կառուցարկելը՝ շատ հարցերի պատասխաններ են ստացվում»։