Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մենք շատ կարևորում ենք ուղիղ կապը, միմյանց հետ զրուցելը և ձեզ հետ միասին փնտրելը Հադրութի դեօկուպացման ճանապարհը՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Հադրութի դեօկուպացիա» ՀԿ նախագահ Մերի Դավթյանը կազմակերպության հաշվետու երեկոյի ընթացքում։
«Որքան այսօր բարդ է ամեն ինչը, մարտահրավերներն էլ շատ արագ փոոփխվող, բայց, կարծում եմ, օրակարգային հարցերից շեղվելը ճիշտ չէ, պետք է ողնաշարը ուղիղ պահել և ամեն գնով մեր համազգային խնդիրների առաջնահերթությունը դասվորել։ Այսօր ոչ միայն Հադրութը, Արցախն ընդհանրապես մեծ ուշադրության կարիք ունի, շատ մեծ»,-ասաց Մերի Դավթյանը։
Երեկոյին ներկայացվեց կազմակերպության կես տարվա աշխատանքի մասին պատմող հոլովակ։ Ապա ՀԿ-ի նբախաձեռնած՝ «Նախշուն Հադրութ» ծրագրի շահառուների ձեռքի աշխատանքը։
Այսօր նաև գործարկվեց կազմակերպության պաշտոնական կայքը՝ hadrutdeokupation.am հասցեով։
Արցախի դեօկապացիայի հարցով մտահոգ հյուրերը ներկայացրին իրենց տեսակետները խնդրի առավել արդյունավետ առաջմղման մասին։
Քաղաքական իմաստով կուզենայի ձեր ծրագրերի բաժնում նշեիք լոբբինգ, որ Արցախի ԱԺ-ն ընդունի Ադրբեջանի օկուպացիայի մասին օրենք՝ առաջարկեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Թևան Պողոսյանը։ Նա վստահեցրեց, որ օրենքի նախագիծը գրվել է ապրիլին, ուղարկվել է, մայիսին մշակումներ են տեղի ունեցել, ամեն ինչ կա, պատրաստ է, բայց ինչպես ինքն է հասկանում, ՀՀ գործող իշխանությունը թույլ չի տալիս, որ դա կյանքի կոչվի։ Պետք է աշխատել այս ուղղությամբ։
«Մեծ խնդիր կա արցախյան մեծ ներուժի հավաքագրման․ Հադրութից բացի շուշեցիների, թալիշցիների, Մատաղիսի, Բերձորի, Քարվաճառի կազմակերպությունների մասին պետք է լսենք։ Օրինակ դուք պետք է նաև խնդիր դնեք, որ Հադրութի դպրոցի տնօրենը պետք է աշխատավարձ ստանա Արցախի բյուջեից, Հադրութի երաժշտական դպրոցի ընօրենը նույնպես։ Հադրութի ցանկացած գյուղի պետական որևէ մի գրադարան պետք է գոյություն ունենա փաստաթղթի մեջ ու երկար ժամանակ։ Նաև քաղաքական այդ խնդրի վերահսկողությունը պետք է ստանձնեք»,-ասաց Թևան Պողոսյանը։
Նա նշեց, որ տնտեսական, սոցիալական հարցերը կլուծվեն, բայց ինչ այսօր չունենք այն է, որ մոռացել ենք ազգային երազանքը։ Մենք պետք է սովորենք, որ Ստեփանակերտը հայության նույն մայրաքաղաքն է, ինչպես Երևանը։ Ու այլևս ոչ մի անգամ լավ ու վատ հայի պես չխոսենք, ունենք թշնամի, ում դեմ պետք է պայքարենք։
ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը կարևորեց, որ կազմակերպությունը հստակ արտահայտի նաև քաղաքական խոսք՝ դիրքորոշում, և այն հարթակ դառնա արցախցիների համար՝ բարձրաձայնելու այն իրական օրակարգը, որն այսօր կապված է Արցախի հետ։
«Մենք այսօր խոսում ենք Հադրութի դեօկուպացիայի մասին, նաև նկատի ունենք Արցախի այն տարածքները, որոնք Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ համարվում են Արցախի անքակտելի մասը, բայց, ցավալիորեն, այսօր ականատես ենք լինում նաև իրադարձությունների, որոնք կանխատեսելի են դարձնում տարածքային կորուստներ ոչ միայն Արցախի Հանրապետության համար, այլ նաև Հայաստանի Հանրապետության համար»,-ասաց Տիգրան Աբրահամյանը։
Լրագրող Նաիրի Հոխիկյանը արձանագրեց, որ մեզ չեն կոտորել, չեն ջարդել, մենք հանձնել ենք, գործարքի ենք գնացել թշնամու հետ, մեր քաղաքական ղեկավարությունը վաճառել է Արցախը․ մենք դա երբեք չպիտի մոռանանք, ընդամենը պետք է լացի փոխարեն ուղղակի գնանք ռևանշի։
Աննա Բալյան
Միջոցառումն ամբողջությամբ՝ տեսանյութով․