|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Թուրքիայի Շըրնաք նահանգի Սիլոփի շրջանում թուրք ոստիկանները սպանել են քուրդ երիտասարդի և, ըստ իրենց «սովորույթի», դին մեքենայից կապել ու 300 մետր քարշ տվել:
Ըստ Demokrathaber-ի՝ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 12-ին: Դեպքի վայրում արված լուսանկարում երևում են երիտասարդի արյան հետքերը:
Երիտասարդի դին հիվանդանոց տեղափոխելուց հետո հիվանդանոցի ելքն ու մուտքը փակել են:
Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ Շըրնաք նահանգում թուրք ոստիկանները դարձյալ քուրդ երիտասարդի էին սպանել՝ նրա դին ևս կապելով մեքենայի հետևից ու այն 100 մետր քարշ տալով: Հետագայում հրապարակվել էր լուսանկար, որում ոստիկանատան դիմաց հավաքված մի խումբ մարդիկ լուսանկարվում են 24-ամյա քուրդ երիտասարդի դիակի հետ: