Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
20-օրյա հացադուլից հետո Հայկ Հարությունյանը այսօրվա ապօրինություններից հետո հայտարարել է նաև ջրադուլ։ Այս մասին հայտնում է «ՖիզԳորոդոկ Երևան»-ը։
««Քաղաքապետարանը սրբագրում է կառուցապատողի ապօրինությունները և ինդուլգենցիայի թղթեր է բաժանում` հետին թվով օրինականացնելով առանց թույլտվության կառուցված պարիսպը և շինհրապարակը։ Մինչ օրս մեզ չեն տվել Հողային օրենսգրքի 60 հոդվածի մասին տեղեկանքը։ Շինարարությունը կասեցված չէ, չնայած որ քրեական գործը հարուցված է։ Ես պահանջում եմ անհապաղ ձեռնարկել այդ քայլերը», - հայտարարել է նա։
Մարդու առողջությանը հասցված վնասի ու թաղամասի բնակիչների բնականոն կյանքի խաթարման համար պատասխանատու են Երևանի քաղաքապետարանը, ՀՀ ոստիկանությունը, դատախազությունը, այն բոլոր պաշտոնյաները, որոնց հանցավոր անգործությունը հանգեցրել է այս հետևանքներին»-, նշված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում, որն ավելի շատ հայտնի է «Ֆիզգորոդոկ» անվամբ, ընթանում են բարձրահարկ շենքի կառուցման շինաշխատանքներ, սակայն բնակիչները պնդում են, որ գործընթացը հակաօրինական է։ Օգոստոսի 20-ին եւ 21-ին բնակիչների ու ոստիկանների միջեւ քաշքշուկ էր տեղի ունեցել։ Բնակիչները հանդիպում էին ունեցել Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ, ինչից հետո շինարարությունը երկու օրով դադարեցվել էր։
Սակայն օրեր անց կրկին շարունակվել են աշխատանքները։
«Հարգելի աջակիցներ և լրագրողներ, ուրբաթ օրը Ալիխանյան 6/1 հասցեում աշխատանքը կանգնեցվեց բնակիչների բողոքների և ոստիկանների միջամտության շնորհիվ, այսօր տարածքում նոր ու ավելի մեծ տեխնիկա է հայտնվել։ Ակնհայտ է, որ կառուցապատողը մտադիր է շարունակել ապացույցների վերացումը։ Քննչական մարմինը արդեն միջնորդություն է ներկայացրել շինարարությունը կասեցնելու մասին։ Քանդման գործողությունները ապօրինի են և դրանք պետք է կանխվեն»,-հայտնել է «ՖիզԳորոդոկ Երևան»-ը։