Փոխարժեքներ
25 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.97 |
EUR | ⚊ | € 418.48 |
RUB | ⚊ | ₽ 4.072 |
GBP | ⚊ | £ 495.92 |
GEL | ⚊ | ₾ 138.43 |
Իսրայելը, ԱՄՆ-ի հետ լիակատար համաձայնեցմամբ, Հարավային Լիբանանից բանակի աստիճանական դուրսբերումը կշարունակի նաև հրադադարի մասին համաձայնագրով նախատեսված 60-օրյա ժամկետի ավարտից հետո: Այս մասին հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։
«Լիբանանում հրադադարի հաստատման մասին համաձայնագրում որոշվել է, որ իսրայելական բանակի պլանային դուրսբերումը պետք է ավարտվի 60 օրվա ընթացքում։ Այս կետը ձևակերպվել է՝ ելնելով ընկալումից, որ դուրսբերման գործընթացը կարող է շարունակվել նաև 60 օրը լրանալուց հետո», - ասվում է հաղորդագրության մեջ։
Նեթանյահուի գրասենյակում ընդգծել են` իսրայելական ուժերի դուրսբերման գործընթացը պայմանավորված է նրանով, որ լիբանանյան բանակը տեղակայվելու է Լիբանանի հարավում և լիովին ու արդյունավետ ապահովելու է համաձայնագրի կատարումը՝ միաժամանակ՝ «Հզբոլլահ» շարժման ուժերն ու ենթակառուցվածքները հետ մղելով Լիթանի գետից հյուսիս:
«Քանի որ հրադադարը Լիբանանի կողմից դեռ լիովին չի իրականացվել, փուլային դուրսբերման գործընթացը կշարունակվի Միացյալ Նահանգների հետ լիակատար համակարգմամբ», - ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ հունվարի 19-ից ուժի մեջ է մտել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի մասին համաձայնագիրը։ Պաղեստինյան շարժումն ազատեց երեք բանտարկյալների, Իսրայելը սկսեց աստիճանաբար դուրս գալ անկլավից և բանտերից, ազատեց 90 պաղեստինցու։ Գործարքի առաջին փուլը նախատեսված է 42 օրով և նախատեսում է 33 բանտարկյալների ազատ արձակում։ Երկրորդ փուլը կներառի բոլոր պատանդների ազատ արձակումը, իսրայելական զորքերի ամբողջական դուրսբերումը և ավելի քան հազար գերու ազատ արձակումը Իսրայելում: Երրորդ փուլում տեղի կունենա մահացածների մարմինների փոխանակում։