կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-15 18:10
Քաղաքական

Հացադուլից Րաֆֆի Հովհաննիսյանի կամքն ու կորովը չի պակասելու

Հացադուլից Րաֆֆի Հովհաննիսյանի կամքն ու կորովը չի պակասելու

«Մեր այս հանգրվանը, ինքնազոհողության կարգով, իրականացնում է բացառապես Րաֆֆի Հովհաննիսյանը»,- այսօր Ազատության հրապարակում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

 

Նա նշեց, որ իսկապես շատ բարդ որոշում էր դա, բայց եկել էր մի պահ, երբ ճանապարհի ընտրության խնդիր կար, եւ Րաֆֆի Հովհաննիսյանն, իր խոստման համաձայն, որ որեւէ քաղաքացու մի կաթիլ արյուն չի հղվելու, ինքը սկսեց իր հացադուլը:

 

«Բայց իրականում սա ոչ թե հացադուլ է, այլ ստադուլ է, կեղծիքադուլ է եւ մեր հաղթանակի հասնելու վերջին հանգրվանը»,- հայտարարեց Արմեն Մարտիրոսյանը:

 

Այնուհետեւ նա հավաստիացրեց, որ այդ հացադուլից Րաֆֆի Հովհաննիսյանի կամքն ու կորովը չի պակասելու, այլ օր օրի ավելի է ավելանալու:

 

Արմեն Մարտիրոսյանը նաեւ հավաքվածներին տեղեկացրեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին միացել է  գրող Վիոլետ Գրիգորյանը, ու նշեց, որ մեր մտավորականների հացադուլները եւս մեկ անգամ ապացուցում են, որ իրենց անկասելի պայքարը բացառապես խաղաղ բնույթ է կրելու, եւ որեւէ մեկը չի կարողանալու այդ խաղաղ բնույթն իրենց ձեռքից խլել, ու իրենք հասնելու են հաղթանակի:

 

Արմեն Մարտիրոսյանը ներկայացրեց նաեւ «Ա1+» հեռուստաընկերության կոլեկտիվի հայտարարությունը, որով նրանք զորակցություն են հայտնում Րաֆֆի Հովհաննիսյանինմ նաեւ տեղեկացրեց, որ այսօրվանից ստորագրահավաք է սկսվել` ի զորակցություն Րաֆֆի Հովհաննիսյանի եւ փաստելու, որ ստորագրողի համար ընտրված նախագահը Րաֆֆի Հովհաննիսյանն է: