|
Փոխարժեքներ
29 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
Աֆղանստանում առեւտրային փոխանցումների իրականացման դեպքում բոլոր գործարքները կկատարվեն աֆղանական տարադրամով, նշված է «Աֆղանստանի Իսլամական էմիրատի» պաշտոնական օգտահաշվում արաբերենով»: Այդ մասին հաղորդում է The Khaama Press գործակալությունը:
«Բոլոր գործնական գործողությունները կիրականացվեն աֆղանական տարադրամով: Խոշոր կոմերցիոն գործարքներում Պակիստանի ռուպի կիրառելու մասին հրապարակումներն իրականությանը չեն համապատասխանում»: «Թալիբանը» հայտարարել է, որ չի կայացնի որոշումներ, որոնք կարող են վնաս հասցնել ազգի նյութական եւ բարոյական շահերին:
Ավելի վաղ Պակիստանը որոշել էր Աֆղանստանի հետ առեւտրային գործարքներում հաշվարկն իրականացնել պակիստանյան ռուպիներով, քանի որ Քաբուլը բախվում է դոլարի պակասի հետ: Դա պայմանավորված էր միջոցների սառեցմամբ, որոնք հատկացվել են Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի կողմից Աֆղանստանի նախորդ կառավարությանը: